Thumbnail Image

Կլ իմա յ ի փոփոխություն. մարտահրավերի հաղ թահարման կրծքանշան












Related items

Showing items related by metadata.

  • Thumbnail Image
    Book (series)
    Անտառներ. մարտահրավերի հաղ թահարման կրծքանշան 2019
    ՄԱԿ-ի «Մարտահրավերի հաղթահարման կրծքանշան» ձեռնարկների շարքը նպատակ ունի բարձրացնել երիտասարդների իրազեկությունը, կրթել և համոզել նրանց՝ փոխել իրենց վարքագիծը և իրենց համայնքներում լինել փոփոխությունների ակտիվ նախաձեռնողներ: Ներկայումս գոյություն ունեն կամ մշակման փուլում են գտնվում այլ թեմաներին, ներառյալ գյուղատնտեսությանը, կենսաբազմազանությանը, կլիմայի փոփոխությանը, էներգիային, կառավարմանը, անտառային պաշարներին, սովին, սնուցմանը, համաշխարհային օվկիանոսին, հողային և ջրային պաշարներին նվիրված ձեռնարկները: «Անտառներ. մարտահրավերի հաղթահարման կրծքանշան» ձեռնարկի նպատակն է երեխաներին և երիտասարդներին հաղորդել գիտելիքներ Երկրի վրա կյանքի պահպանման գործում անտառների կարևոր դերակատարման մասին: Սույն գրքույկը ներառում է հիմնարար տեղեկություններ անտառների տարբեր տեսակների և դրանց տեղակայվածության մասին: Այն բացատրում է, թե ինչպե՞ս են անտառներն ապահովում հիմնական էկոհամակարգային ծառայությունները, ինչպիսիք են մաքուր օդը, ջուրը և կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացումը: Այն նաև նկարագրում է տարբեր անտառային պաշարները և բացատրում, թե ինչպե՞ս են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ապավինում անտառներին իրենց գոյատևման համար: Ձեռնարկում նկարագրվում է, թե մեր մոլորակի անտառներն ինչպիսի՞ սպառնալիքների առջև են կանգնած, և ի՞նչ է արվում դրանց պաշտպանության ուղղությամբ: Այս նյութը կարող է օգտագործվել դպրոցական պարապմունքների ժամանակ, երիտասարդական կամ սկաուտական խմբերի հետ աշխատանքներում: Ձեռնարկը ներառում է տարատեսակ գործողություններ և գաղափարներ, որոնք կարող են խթանել անտառների կարևորության մասին սովորելու ցանկությունը և համոզել երիտասարդներին՝ օժանդակել անտառների պահպանությանը և տեղյակ լինել շրջակա միջավայրի վրա իրենց գործողությունների ազդեցության մասին:
  • Thumbnail Image
    Book (series)
    Ս նուցում. մարտահրավերի հաղ թահարման կրծքանշան 2019
    Միավորված ազգերի կազմակերպության մարտահրավերների հաղթահարման կրծքանշանների նպատակն է բարձրացնել իրազեկությունը, դաստիարակել և, ամենից առաջ, խրախուսել երիտասարդներին փոխել իրենց վարքագիծը և իրենց տեղական համայնքներում լինել փոփոխությունների ակտիվ գործակալներ: Մարտահրավերների հաղթահարման կրծքանշանները կիրառելի են դպրոցներում և երիտասարդական խմբերում, հաստատվում են «Աղջիկ առաջնորդների և աղջիկ սկաուտների համաշխարհային ասոցիացիա»-յի և Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպության կողմից: Դրանք ներառում  են մի շարք գործողություններ և գաղափարներ, որոնք հեշտությամբ կարող են հարմարեցվել ուսուցիչների կամ առաջնորդների կողմից: Լրացուցիչ կրծքանշանները մատչելի են կամ մշակվում են մի շարք թեմաներով՝ գյուղատնտեսություն, կենսաբազմազանություն, կլիմայի փոփոխություն, էներգիա, անտառներ, գենդերային հարցեր, կառավարում, սով, օվկիանոս, հող և ջուր: «Սնուցում. մարտահրավերի հաղթահարման կրծքանշանը» նախատեսված է օգնել երեխաներին և երիտասարդներին՝ տեղեկանալու հավասարակշռված և բազմազան սննդակարգի կարևորության մասին` օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր սննդային կարիքներն ապահովելու, երջանիկ ու առողջ կյանքով ապրելու համար: Այս գրքույկը տեղեկություններ է պարունակում առողջ սննդի ընտրություն կատարելու, հասկանալու սննդամթերքի անվտանգության կարևորությունը, ինչպես նաև ուղեցույց է, թե ինչպես կայուն սննդակարգի կիրառումով նվազեցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Բացի դրանից, գրքույկը հագեցած է գործողությունների և ուսումնական ծրագրի գաղափարներով` խթանելու ուսումը և խրախուսելու երեխաներին և երիտասարդներին վարել առողջ ապրելակերպ, ինչը լավ է և՛ իրենց, և՛ մոլորակի համար:
  • Thumbnail Image
    Book (stand-alone)
    ԳԵՆԴԵՐԸ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
    ԵՐԿԻՐԸ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԵՐԻԱ
    2017
    Also available in:

    Գենդերային հավասարությունը աղքատության եւ սովի վերացման բանալի է, ինչպես դա ՊԳԿ-ի կողմից ցույց է տրվել ողջ աշխարհում իրականացված հետազոտությունների միջոցով։ Այս զեկույցը պատրաստվել է որպես կազմակերպության ջանքերի մի մաս՝ ստեղծելու ապացուցային հիմք եւ գիտելիք՝ ՊԳԿ Գենդերային հավասարության քաղաքականությանը համահունչ: Հայաստանի Երկրի գենդերային գնահատումը նպատակ է հետապնդում նպաստել տեղեկատվության արտադրությանը գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման բնագավառում ավելի լավ, նպատակաուղղված եւ գենդեր ային զգայուն գործողությունների իրականացմանը նպաստելու համար: Այն պատրաստվել է ՊԳԿ Գենդերային հավասարության քաղաքականության պահանջներին համապատասխան եւ օգտագործվել է որպես ռեսուրս 2016-2020 թ.թ. Հայաստանի Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակի կազմելու ժամանակ: Այն նպատակ ունի տեղեկացնել ՊԳԿ մասնագետներին, ՄԱԿ-ի կառույցներին, Հայաստանի կառավարության անդամներին, ՀԿ-ներին եւ գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման ոլորտում գործող մասնագետներին: Այն նույնպես պետք է ծառայի որպես իրազեկությա ն բարձրացման միջոց ավելի լայն հասարակության շրջանակների համար: Գենդերային գնահատումը մատնանշում է որոշ հիմնական գենդերային անհավասարություններ, որոնք պետք է հաշվի առնվեն քաղաքականություն մշակողների և ծրագրերի ղեկավարների կողմից համաձայն առկա տեղեկության եւ բացահայտել հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը.

Users also downloaded

Showing related downloaded files

No results found.